Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում: Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանի խոսքերով, նման զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են անցկացվում: Նրանցում մասնակցում է հատուկ նշանակության բրիգադը, խաղաղապահները եւ ավիացիան: Զորավարժություններն անցկավելու են վեց օր:
Այսօր խաղաղապահները հետ մղեցին պայմանական հակառակորդին, ինչից հետո փուլն ավարտեցին՝ հակառակորդին հրաձգությամբ հետ մղելով նախնական դիրքերը: Զորավարժություններին մասնակցում է հայկական բանակի մոտ 900 սպա եւ զինվոր:




























