ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նախընտրել է չմեկնաբանել իրեն Հայաստանում persona non grata հայտարարելու մասին առաջարկները։

«Ես կնախընտրեի զերծ մնալ մեկ կամ մի քանի հայ քաղաքագետների հայտարարությունների մեկնաբանությունից», – հայտնել է Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը, եւ հավելել. «Կցանկանայի միայն նշել, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Մինսկի խմբի բանակցություններին, գիտեն, թե որքան արդար եմ ես եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում՝ առաջարկելով բազմաթիվ գաղափարներ՝ կողմերի միջեւ հակասությունները կարգավորելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ խիստ քննադատության էին ենթարկել ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունները եւ առաջարկել նրան Հայաստանում persona non grata հայտարարել: