Աֆրիկայի արեւելյան ափի երկրները զրկվել են եվրոպական եւ ասիական ինտերնետ-կայքերին հասանելիությունից՝ Հնդկական ծովի հատակով անցնող մալուխի վթարի պատճառով: Մալուխն ապահովում է ցանցի հասանելիությունը ՀԱՀ-ի, Քենիայի, Տանզանիայի եւ Ուգանդայի բնակիչների համար, հաղորդում է Utro.ru-ն:
Իսկ այդ երկրների միջեւ ինտերնետ-կապը գործում է ողջ ծավալով: Ըստ Seacom ընկերության ղեկավարության, ինտերնետի վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ:




























