Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ են ղարաբաղյան կարգավորման հիմնարար համաձայնության ստորագրմանը:

Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ըստ Բրայզայի՝ ՄԽ դիրքորոշւմը միանշանակ է՝ ԼՂ-ն շրապատող բոլոր 7 շրջանները պիտի վերադարձվեն Ադրբեջանին: «Մյուս հարցերը, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իրենց լուծումը կգտնեն հետագա փուլերում»,- ասել է դիվանագետը:

Բրայզան հայտարարել է, որ Մադրիդում կողմերին ներկայացված սկզբունքները եւ Կրակովում արված լրացումները բավարարում են կողմերին եւ դրանց հիման վրա կարելի է հասնել խաղաղության:

Բրայզան նաեւ նշել է, թե տեղյակ չէ, թե ով կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը ԱՄՆ կողմից: