Հայաստանի հետ սահմանակից Արդահան նահանգում մեծ թվով վայրի խոզերի երեւալը անհանգստացրել է տեղի բնակչությանը։
Թուրքական Anadolu գործակալության ֆոտոթղթակիցը Արդահան նահանգի Դիլեքդերե եւ Օրթաքենթ գյուղերի միջեւ վայրի խոզերի է նկատել եւ լուսանկարել։
Ֆոտոթղթակիցը շեշտել է, թե երբեք նման բան չի տեսել, որ 30 վայրի խոզ լինեն միասին։
Նշենք, որ Հայաստանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչները մշտապես բողոքում են, թե Հայաստանից Թուրքիա մտած վայրի խոզերը մեծ վնաս են հասցնում իրենց ցանքատարածություններին եւ զրկում իրենց ապրուստի միջոցից։



























