ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են սահմանին լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու հարցում Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտնած պատրաստակամությունը։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ Մյունխենում Նալբանդյանի եւ համանախագահների հանդիպումից լուսանկար տեղադրել:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին։





























