Կոռուպցիայի դեմ պայքարի Transparency International (TI) միջազգային կազմակերպությունը Լոնդոնն անվանել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի եզրահանգում կա Transparency International-ի զեկույցում:
Փորձագետների կարծիքով, Լոնդոնում շքեղ անշարժ գույքի գնման գործարքների զգալի մասն արվում է անօրինական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցների օգնությամբ:
Ըստ Gazeta-ի, Լոնդոնում շուրջ 37 հազար անշարժ գույքի օբյեկտներ պատկանում են օֆշորային ընկերություններին, որոնք գրանցված են Բրիտանական Վիրգինյան կղզիներում, Ջերսիում, Մենում եւ Գերնսիում:
Բրիտանական մայրաքաղաքի այդ օբյեկտների միջին արժեքը գնահատվում է 2.3 մլն դոլար, իսկ որոշների գինը հասնում է մինչեւ 14 մլն-ի:
Ռուսաստանում Transparency International-ն արտասահմանյան գործակալ է ճանաչվել:





























