ԱՄՆ-ում սատկել է Բիդդի մականունով ճանապարհորդ ոզնին, որը համացանցի աստղ էր դարձել: Instagram-ի նրա հաշվում, որն ավելի քան 600 հազար բաժանորդ ունի, հայտարարվել է, որ մահը վրա է հասել անցած հանգստյան օրերին:

«Մեր փշոտ փոքրիկը սատկել է մարտի 1-ին, հավանաբար, քաղցկեղից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բիդդիի տերերը՝ Թոնի Դե-Վիզն ու Թոմ Ունթերվեզերը Օրեգոն նահանգից, ոզնուն իրենց հետ էին վերցնում ճանապարհորդելու, իսկ տեսահոլովակները զետեղում համացանցում: