Մարդու իրավունքների հարցերով իրավաբան Ամալ Քլունին՝ Ջորջ Քլունիի կինը, գարնանը ծրագրում է դասախոսություններ կարդալ Նյու Յորքոի Կոլումբիայի համալսարանում, հաղորդում է The Telegraph-ը:

Լիբանանյան ծագումով իրավաբանը մշտապես ապրում է Լոնդոնում, բայց նոր աշխատանքը պատիվ է համարում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քլունին հայտնի դարձավ՝ ամուսնանալով հոլիվուդյան դերասանի հետ: Սակայն մինչ այդ էլ նա լուրջ կարիերա է արել որպես մարդու իրավունքների հարցերով իրավաբան: Եղել է Քոֆի Անանի խորհրդականը, երբ վերջինս Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացն էր: Նաեւ ներկայացրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը արտահանձնման գործում, Եվրադատարանում պաշտպանել Հայաստանի շահերը «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» գործով: