ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարթերը, որնա նցած տարի նշել էր իր 90-ամյակը, որոշել է նոր մեմուարներ գրել: Այդ մասին հայտարարել է Simon & Schuster հրատարակչությունը, որը տպագրելու է գիրքը:

Մեմուարները տպվելու են «A Full Life: Reflections at Ninety» («Լիակատար կյանք. Մտորում 90 տարեկանում») վերնագրով, եւ, ակնկալվում է, վաճառքի են հանվելու հուլիսի 7-ին:

Քարթերը մտադիր է ընթերցողներին պատմել Սպիտակ տանն անցկացրած տարիների, իր հետ փշված համաշխարհային առաջնորդների մասին, նաեւ Սպիտակ տունը լքելուց հետո անցկացրած տարիների մասին: