Վանդերբիլտի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանոնավոր կերպով ընկուզեղեն, հատկապես՝ գետնանուշ օգտագործելու դեպքում նվազում է սրտի կամ ուղեղի կաթվածի հավանականությունը:
Ըստ Kedem-ի, պարզվել է, որ ընկուզեղենը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության վտանգը, իսկ դա նշանակում է, որ ցածր եկամուտ ունեցողների համար գետնանուշը տնտեսապես շահավետ մթերք է: Գիտնականները, միաժամանակ, նշում են, որ աղի գետնանուշը նույնքան օգտակար չէ առողջության համար:
Հետազոտությանը մասնակցել է մարդկանց երկու խումբ. ցածր եկամուտ ունեցող 72.000 սեւամորթ եւ սպիտակամորթ կանայք ու տղամարդիկ ԱՄՆ-ից եւ 134.000 կանայք եւ տղամարդիկ Շանհայից (Չինաստան): Երկու խմբերում էլ տղամարդիկ կանանցից ավելի շատ գետնանուշ են օգտագործել:
Գիտականները պարզել են, որ գետնանուշը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը՝ անկախ սեռից, ռասայից, մարմնի զանգվածի ինդեքսից, ծխելու, ալկոհոլ օգտագործելու հանգամանքից եւ այնպիսի հիվանդությունների առկայությունից, ինչպիսին են շաքարախտը, արյան բարձր ճնշումը եւ ճարպակալումը:
Պատճառն այն է, որ գետնանուշը մեծ քանակությամբ սպիտակուցներ, օգտակար ճարպեր, B1, B6, E վիտամիններ, թթուներ, մագնեզիում եւ ցինկ է պարունակում:





























