Մարդիկ տարբեր կերպ են վերաբերում հեռուստացույցի էկրանին տեղի ունեցողին, սակայն այնտեղ շատ է բռնությունը։ Նման կարծիք է հայտնել Բախտերեւի անվան հոգենյարդաբանական ինստիտուտի տնօրեն եւ Ռուսաստանի հոգեբույժների ընկերակցության վարչության նախագահ Նիկոլայ Նեզնանովը։
Նրա խոսքով՝ իրենց հիվանդները կարող են ողջ օրվա ընթացքում հեռուստացույց դիտել։ Ճիշտ է այդ հնարավորությունից օգտնվում են հիվանդների 15-20 տոկոսը, մնացածը գտնվում են կամ փսիխոզի վիճակում, կամ ծանր դեպրեսիայի մեջ։
Երբ նման հիվանդներն ակտիվանում են եւ սկսում են միացնել հեռուստացույցը, նշանակում է նրանց վիճակն սկսում է բարելավվել։ «Ակնհայտ է, որ լրատվամիջոցները կարող են խաղալ ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր։ Մարդիկ տարբեր կերպ են վերաբերում հեռուստացույցի էկրանին տեղի ունեցողին։ Ես առավոտյան նախաճաշի ժամանակ հեռուստացույց եմ նայում, որն առանձնապես չի ազդում ինձ վրա, բայց մեր արտասահմանյան գործընկերները պնդում են, որ մամուլը ամենակարեւոր գործոններից մեկն է, որն ազդում է մարդկանց ագրեսիվ վարքի վրա։
Հատկապես դա վերաբերում է դեռահասներին. Նրանց սերիալներ են դիտում, որտեղ կան բռնության, նաեւ ինքնասպանության տեսարաններ, բայց նրանք չունեն մահից վախ եւ չեն հասկանում, որ դա խաղ չէ։ Մենք դրանում պետք է զբանք մեր ընդհանուր պատասխանատվությունը»,-ասել է Նեզնանովան։





























