2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Կիպրոսում ոչնչացրել են կղզում բնակություն հաստատած ավելի քան 2 մլն թռչուն։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Թռչունների միսը կղզում  նրբահամ խորտիկ է համարվում, եւ ռեստորանում դրանք մատուցվում են մեկ դյուժինը 80 եվրոյով։ Բնապահպանների խոսքով՝ հատկապես պահանջարկ են վայելում սեւագլուխ շիկահավերն ու երգեցիկ կեռնեխները։

Բնապահպանները նշում են, որ թռչունների որսն իրականացվում է ցանցերի եւ սոսնձի միջոցով, որով որսորդները պատում են ծառերի ճյուղերը, տեղեկացնում է Gazeta-ն։

Ընդհանուր առմամբ որսագողության շրջանառությունը անցյալ տարվա ընթացքում  կազմել է 15 մլն եվրո։