Վենեսուելայի սուպերմարկետներում դեֆիցիտ համարվող ապրանքների շուրջ ստեղծված իրարանցումից խուսափելու համար դրանց վրա գնորդների մատնահետքերը հաշվող 20 հազար հատ հատուկ սարքավորումներ կտեղադրեն։

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ այդ համակարգը կօգնի լուծել խանութներում երկար հերթերի եւ դեֆիցիտ ապրանքերի խնդիրը։

Վենեսուելայի իշխանությունները հերթերի համար մեղադրում են ընդդիմությանը եւ այն ձեռներեցներին, որոնք արհեստական կերպով առաջացնում են այդ դեֆիցիտը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Այս տարվա փետրվարին Վենեսուելայում ձերբակալվել էին առեւտրի ցանցերի մի քանի սեփականատերեր արհեստական հերթեր գոյացնելու մեղադրանքով։

Նախագահ Մադուրոյի կարծիքով՝ մաքսանենգերը ապրանքը տանում են Կոլումբիա, որտեղ վաճառում են ավելի բարձր գնով։