Նյու Յորքում աճուրդի են հանում երկու հազվագյուտ ամերիկյան մետաղադրամ, որոնցից յուրաքանչյուրն արժի 10 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
1822թ. հատած 5 դոլարանոց ոսկե մետաղադրամը եւ 1804թ. հատած արծաթե մեկ դոլարը պատկանում են թեքսասցի կոլեկցիոներ Մեք Փոգ մատակարարին եւ նրա որդուն։ Ավելի քան 30 տարի հավաքած մետաղադրամների այս հավաքածուն համարվում է 1790-1830-ական թթ. հատված ամերիկյան դրամների ամենաթանկարժեք հավաքածուն, գրում է ՏԱՍՍ-ը։
Հավաքածուն կբաժանեն մի քանի լոտի, որոնք աճուրդի կհանվեն այս տարվա մայիսից մինչեւ 2017թ.։ Աճուրդը կազմակերպում են Stack's Bowers Galleries-ը եւSotheby's-ը։
Ներկայումս աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկ ամերիկյան դրամը 1794թ. արծաթե դոլարն է, որը 2013թ. վաճառվել է 10 մլն դոլարով։





























