Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բացվել է 196 Belowis խանութը, որտեղ մթության մեջ լույս արձակող պաղպաղակ են վաճառում: Neon Nitro անունը կրող անսովոր աղանդերը ներկայացված է 3 համերով՝ մորու, անանաս լայմի եւ մանգո մարակույայի, հաղորդում է Kedem-ը:
Պաղպաղակը լույս է արձակում ռեակտիվ ներկանյութի շնորհիվ, որի կիրառումը սետիֆիկացված է Ավտսրալիայի թերապեւտիկ ապրանքների վարչության կողմից:
196 Belowis խանութի հիմնադիր Սթիվ Ֆելիչեն նշել է, որ ինքը ցանկացել է 1990-ականների ոճի պաղպաղակ ստանալ, երբ նորաձեւ էր նեոնը:
Պաղպաղակի գինը կազմում 8,5 դոլար:





























