Ֆրանսիայի Վերսալի պալատում արգելել են սելֆիի համար նախատեսված շտատիվները:
Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն օր այցելում են Վերսալ, որի դահլիճները լցվում են մարդկանցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պալատի ներկայացուցիչները համարում են, որ շտատիվներ օգնագործելով, այցելուները կարող են վնասել արվեստի թանկարժեք ստեղծագործությունները:
Համարվում է, որ Վերսալը առաջին եվրոպական թանգարանն է, որտեղ արգելել են այդ շտատիվները:





























