Լեհաստանում աշխարհի ամենափոքրիկ շնիկն է ապրում: Այս մասին գրում է «Оnet»-ը վկայակոչելով Կալինինգրադի Լեհական մշակութային կենտրոնին: Տուդի անունով շնիկը, որի տիրուհին Վրոցլավից Ալիսա Չեպլան է, ընդամենը 300 գրամ է կշռում, 6 սմ հասակ ունի եւ տեղավորվում է ձեռքի ափի մեջ:
Շուրջ 10 շաբաթ առաջ լույս աշխարհ եկած շնիկը չիխուախուա ցեղատեսակից է, սակայն զգալիորեն փոքր է իր հասակակիցներից:
«Մենք մշտապես ստիպված ենք ոտքի տակ նայել՝ նրան վնաս չհասցնելու համար: Բացի այդ, Տուդիի գույնը շատ նման է մեր հատակի գույնին»,- պատմել է Ալիսա Չեպլան:
Ըստ Klops-ի, եթե շունը շարունակի այդպիսի տեմպերով մեծանալ, նա բոլոր հնարավորություններն ունի ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:
































