Ամերիկացի ձկնորսը 270 կգ քաշով շնաձուկ է բռնել: Ինչպես հաղորդում է UPI-ն, ձուկը մոտ 1,5 ժամ դիմադրել է:

Մեթ Փեմբերթոնը եւ նրա ընկերները ձկնորսություն անելիս են եղել Ֆլորիդայի նահանգի Պանամա Սիթի Բիչ քաղաքի ծովափում: Ինչ-որ պահի տղամարդն զգացել է, որ կարթին ինչ-որ մեծ բան է ընկել: Շնաձկանը ջրից հանելու համար Փեմբերթոնը դիմել է ընկերների օգնությանը:

Ձկան երկարությունը մոտ 3 մետր է: Անհայտ է, թե ինչու է այդքան մեծ ձուկը լողացել ափին այդքան մոտ: Ձկնորսությունից հետո ամերիկացին Facebook-ում տեղադրել է շնաձկան նկարները: «Մոտ ժամանակներս մենք մի կուշտ հաց կուտենք»,- գրել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:

Հասուն շնաձկների միջին երկարությունը 3,2 մետր է, իսկ քաշը՝ 60-135 կգ: