Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ժամանակին փորձել է հեռախոս ստեղծել, որի միջոցով հնարավոր կլիներ խոսել հանգուցյալների հետ։ Այս մասին վկայում է գյուտարարի օրագրերի ֆրանսիական թարգմանության անհայտ գլուխը, որը հրապարակվել էր մարտի 5-ին

Ֆոնոգրաֆի հայտնագործությամբ հայտնի դարձած գյուտարարը ցանկանում էր ստեղծել «հոգեխոս»՝ մահացածների հետ շփվելու համար։ Նման սարքավորում ստեղծելու մասին Էդիսոնը գրել էր իր հուշերի վերջին գլխում (Diary and Sundry Observations), որոնք հրապարակվել էին 1948թ.։

Սակայն անգլալեզու տարբերակում այդ գլուխը բացակայում էր։ Այն պահպանվել էր ֆրանսիական տարբերակում, որը տեղ էր գտել 2015թ. մարտի սկզբին Ֆրանսիայում  գյուտարարի մասին հրատարակած գրքում, տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Պարզվում է, 1870-ական թթ. Էդիսոնը փորձել է ստեղծել «հոգեխոս», որը ուժեղացնում էր իր ֆոնոգրաֆի ձայնային ազդանշանները։ Բացի այդ, նա պայմանավորվել էր իր գործընկերոջ հետ այն մասին, որ նրանցից ով առաջինը մահանա, պետք է փորձի անդրշիրիմյան կյանքից ուղերձ հղել մյուսին։ Էդիսոնը վստահ էր, որ հոգիներ գոյություն ունեն, ավելին՝ նրանք կարող են խոսել։