Իսրայելում Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների արծաթե եւ բրոնզե մետաղադրամներով գաղտնարան են հայտնաբերել: Այս մասին գրում է Haaretz-ը:
Նշվում է, որ գանձը հայտնաբերել են երկրի հյուսիսային քարանձավներից մեկում: Գտածոների մեջ նաեւ ապարանջաններ, մատանիներ եւ ականջօղեր կան, որոնք նույնպես արծաթից են: Ըստ Gazeta-ի, ամեն ինչ փոխանցվել է երկրի իշխանություններին:
Փորձագետների կարծիքով, գաղտնարանում հայտնաբերվածը պատրաստվել է մ.թ.ա. IV դարի վերջին, այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Ամենայն հավանականությամբ, գանձը քարանձավում թաքցրել են խառը ժամանակներում, որը սկսվել է Մակեդոնացու մահից հետո:





























