Լոնդոնի հնագետներն սկսել են XVI-XVIII դարերում Բեդլամի հոգեբուժական հիվանդանոցի տարածքում թաղված երեք հազար մարդկանց արտաշիրիմումը։ Այնտեղ թաղել են այն լոնդոնցիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել գերեզման ունենալ ծխական եկեղեցում, ինչպես նաեւ թափառաշրջիկներին։ Ներկայում այդ վայրում ընթանում է Crossrail արագընթաց մետրոյի նոր՝ «Լիվերփուլ սթրիթ» կայարանը, հաղորդում է BBC News-ը.

Ըստ պահպանված արխիվների՝ 1569-1738թթ այնտեղ ավելի հաճախ թաղել են ժանտախտի զոհերին։ Նրանց ոսկորների հետազոտությունը գիտնականներին կօգնի ավելի լավ հասկանալ այդ հիվանդության հարուցիչների էվոլյուցիան եւ նորովի ուսումնասիրել միջնադարյան Լոնդոնի անցումը ժամանակակից մեգապոլիսի։

XVI-XVIII դարերի շերտերն ուսումնասիրելուց հետո գիտնականները պլանավորում են նաեւ ուսումնասիրել միջնադարյան շերտերն ու հասնել անտիկ շերտին: Հռոմեական տիրապետության դարաշրջանում այդ տարածքով սալահատակ ճանապարհ է անցել։ Այդպիսի տարածքներում հաճախ են գտնում արժեքավոր նմուշներ։