Ինդոնեզիայի Ջոգյակարտա քաղաքի բնակիչը վաճառքի է հանել իր տունը եւ հնարավոր գնորդներին առաջարկել է ամուսնանալ իր հետ։ Այս մասին գրում է Kompas-ը։
40-ամյա Վինա Լին 76.5 հազար դոլարով վաճառքի է հանել 130 քառ/մ մակերեսով բնակարանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ տան գնորդը կարող է ամուսնանալ իր հետ։
Վինա Լին այրիացել էր 2000թ, որից հետո երկար ժամանակ համապատասխան տղամարդ չէր գտել ամուսնանալու համար։ Իմանալով այդ մասին՝ անշարժ գույքի գործակալը խորհուրդ է տվել տան վաճառքի մասին հայտարարության մեջ ավելացնել նաեւ ամուսնության առաջարկը, գրում է Lenta-ն։
«Իմ նպատակը տունը վաճառելն է։ Սակայն եթե ես դրա հետ մեկտեղ գտնեմ նաեւ հասուն եւ պատասխանատու տղամարդու, ապա ինչու ոչ, կարող եմ ամուսնանալ»,- հայտարարել է կինը։





























