Իռլանդացի վարսավիր Ուորեն Ֆլինը սկսել է անվճար ծառայություններ մատուցել անօթեւաններին։ Տղամարդը իր որոշումը բացատրել է հասարակության սահմանին հայտնված մարդկանց օգնելու ցանկությամբ։ Այս մասին գրում է The Irish Mirror-ը՝ նշելով, որ տղամարդուն արդեն առաջադրել են «Իռլանդիայի հպարտություն» մրցանակին։

22-ամյա Ֆլինը առաջին անգամ սկսել էր անվճար վարսավիրական ծառայություններ մատուցել անցյալ տարվա վերջին։

«Մի օր ես Դուբլինի փողոցներից մեկում տեսա անօթեւան մի տղամարդու։ Սկզբում ես նրան սուրճ հյուրասիրեցի, իսկ հետո կտրեցի նրա մազերը քանի որ գործիքներս միշտ ինձ հետ են»,- մեջբերում է վարսավիրին Lenta-ն։

Դրանից հետո վարսավիրը հանգստյան օրերին դուրս էր գալիս փողոց եւ կտրում անօթեւան մարդկանց մազերը։