Մադագասկար կղզու հարավում հատվածում երաշտը հանգեցրել է զանգվածային սովի, մահացել են տասյակ երեխաներ:

2014-ի հոկտեմբերից մինչեւ 2015-ի փետրվար ձգվող աննախադեպ երաշտը ոչնչացրել է ցանքատարածությունները: Նորից ցորեն ցանելու բոլոր փորձերը հանգեցրել են միայն սերմերի եւ պարենային պաշարների նվազեցման:

Մադագասկարի կառավարության տվյալներով՝ 22 մլն բնակչություն ունեցող երկրում 200-350 հազար մարդ սովամահության է մատնված:

Հաղորդվում է, որ Մադագասկարի հարավում մոտ 120 հազար մարդ ողջ է միայն ՄԱԿ-ի համաշխարհային պարենային կազմակերպության ամենօրյա օգնության շնորհիվ: