Նյու յորքն ուժի մեջ է թողել տնային պայմաններում կզաքիս պահելու արգելքը, գրում է The New York Daily News-ը: Համապատասխան որոշումը կայացրել է քաղաքի վարչակազմի առողջապահության դեպարտամենտը:

Թերթի փոխանցմամբ՝ պաշտոնյաներին չեն համոզել փաստարկները, որոնց համաձայն կզաքիսները վտանգ չեն ներկայացնում քաղաքի բնակիչների համար: մասնավորապես, մտահոգություն է հնչել, որ կզաքիսներն ունակ են մեկ բնակարանից տեղափոխվել մյուսը, նաեւ այն, որ նրանք կծելու հատկություն ունեն, հաղորդում է Gazeta-ն:

Կզաքիս պահելու կողմնակիցները հայտարարել են, որ նման վախերը ավելի շատ առասպել են, քան իրականություն: