Տասնամյակներ շարունակ դիետոլոգները միակարծիք էին, որ առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ է սահմանափակել յուղոտ կաթնամթերքի ու մսամթերքի օգտագործումը։ 2015թ. փետրվարին Դիետոլոգների ամերիկյան ասոցացիան նոր խորհուրդներ է հրապարակել՝ առաջ բերելով հասարակության լայն զանգվածների  արձագանքը։

Պարզվում է, որ այն, ինչ նախկինում վնասակար էր համարվում, նոր տվյալներով՝ պետք է համարվի մարդու սննդակարգի անբաժան մաս։ Գիտնականները պարզել են, որ բնական յուղեր պարունակող մսամթերք եւ կաթնամթերք ուտելը  չի հանգեցնում գիրացման, շաքարային դիաբետի կամ սրտանոթային հիվանդությունների, այլ ընդհակառակը՝ դրա բացակայությունը խիստ վնասակար է առողջությանը։ Յուղազրկված կաթն ու կաթնամթերքը պետք է բացառվեն երեխաների եւ մեծահասակների սննդակարգից, գրում է Kedem-ը։

Նոր խորհուրդների ցուցակում ընդեղենը, բանջարեղենը, մրգերն եւ կանաչեղենը շարունակում են համարվել օգտակար մթերքներ։