Վերջին ժամանակահատվածումբ բազմաթիվ մարդիկ են դիմել «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամակցելու համար, այդ թվում` նաև նախիկնում ԲՀԿ անդամ հանդիսացած անձինք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր դիմում մանրամասն կքննարկեն և համապատասխան որոշում կկայացնեն, հանրությունը գործընթացի մասին տեղյակ կլինի: Ինչ վերաբերում է պատգամավորներին, Արթուր Միսակյանն ասաց, որ եղել են ընկերական քննարկումներ ներկայիս քաղաքական իրավիճակի համատեքստում: «Այսօր ՕԵԿ-ի քաղաքական օրակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավորների ներգրավման խնդիր դրված չէ, առավել ևս, որ առաջիկայում մեկնարկելու են խորհրդարանական ընտրություններ և մեր թիմին անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, ովքեր կարող են իրենց հանրային վարկանիշով ռեալ աջակցություն ցուցաբերել կուսակցությանը»,-նշեց մամուլի խոսնակը:::
Նշենք, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից հեռացած 9 պատգամավոր դիմում է ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկով:





























