Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում նոր կղզի է գոյացել ստորջրյա հրաբխի ժայթքելու հետեւանքով։ Կղզու երկարությունը 1.8 կմ է, իսկ լայնությունը՝ 1.2 կմ։ Գիտնականները, սակայն, զգուշացնում են, որ կղզին անկայուն է եւ կարող է մասնատվել ու ջրի տակ անցնել։ Կղզին գլխավորապես բաղկացած է հրաբխային խարամից։
Հունգա Տոնգա Հունա Հափայ հրաբուխը ակտիվացել էր 2014թ. դեկտեմբերին։ Հրաբխի ժայթքումը նկարահանել էին դրա կողքով անցնող նավի վրայից, իսկ մի քանի օր անց տիեզերքից արված արբանյակային նկարներում արդեն երեւում էին կղզու ուրվագծերը, գրում է Lenta-ն։





























