Շվեդիայի Բարի քաղաքի բնակիչը լրագրողներին պատմել է պանրի հանդեպ ունեցած հիվանդագին վախի մասին, տեղեկացնում է The Daily Express-ը։ 33-ամյա Աննա Բոնդեսոնի խոսքով՝ պանիր տեսնելիս ինքը լաց է լինում։
Կինը, որը բիզնես վերլուծաբան է, չի կարողանում բացատրել իր այդ տարօրինակ վախը, սակայն դա իրեն զվարճալի է թվում, ուստի չի պատրաստվում պայքարել այդ վախի դեմ։ Բոնդեսոնը նաեւ խոստովանել է, որ սուպերմարկետներում խուսափում է պանրի բաժնից։
Այս վախի պատճառով կինը բաժանվել է իր սիրեցյալից։ «Ես նրա տուն հյուր էի գնացել, երբ նա որոշեց ինձ պանիր հյուրասիրել։ Ես խենթի պես լացելով դուրս վազեցի հյուրասենյակից։ Դրանից հետո ես նրան այլեւս չտեսա»,- մեջբերում է կնոջ խոստովանությունը Lenta-ն։





























