Հնդկաստանում արտառոց դեպք է գրանցվել. հարսնացում լքել է փեսացուին, քանի որ նա չի կարողացել 15-ին գումարել 6, հաղորդում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունցել Ուտար Պրադեշ նահանգի Ռասուլաբադ գյուղում:
Տեղի ուստիկանությունից հայտնել են, որ հարսնացուն որոշել է ստուգել իր ապագա ամուսնու մաթեմատիկական ունակությունները եւ խնդրել է գումարել 15 եւ 6 թվերը: Փեսացուն պատասխանել է 17, որից հետո աղջիկը լքել է հարսանեկան արարողությունը:
Փեսացուի ընտանիքը փորձել է համոզել աղջկան վերադառնալ, բայց ապարդյուն: Հնդկուհին հայտարարել է, որ փեսացուն խաբել է իրեն, ասելով, թե կրթություն է ստացել:
«Փեսացուի ընտանիքը մեզնից թաքցրել է նրա վատ կրթության մասին տեղեկությունը: Նույնիսկ առաջին դասարանցին կարող է այդ հարցին պատասխանել»,-ասել է հարսնացուի հայրը՝ Մոհար Սինգհը, հաղորդում է Gazeta-ն:
Ոստիկանությունը երկու ընտանիքների բանակցություններում հանդես է եկել միջնորդի դերում, եւ կողմերը միմյանց են վերադարձրել բոլոր նվերներն ու զարդերը:





























