Այս շաբաթվանից Տերքս եւ Կայկոս կղզիները նոր ժամային գոտու են անցնում: Կղզիների վրա գտնվող այս պետության իշխանությունները նման որոշում են կայացրել, որպեսզի ավելացնեն ցերեկային ժամերը եւ զբոսաշրջիկներին ավելի շատ ժամանակ ընձեռեն ծովափին հանգստանալու համար:

Տերքս եւ Կայկոս կղզիները գտնվում են Ատլանտիկայում, Բահամյան կղզիներից 48 դեպի արեւելք եւ Հայիթիից 145 կմ դեպի հյուսիս:

Մինչ օրս այս երկու կղզիները գտնվում էին հյուսիսամերիկյան արեւելյան ժամանակային գոտում: Հիմա այնտեղ ժամացույցի սլաքները մեկ ժամով առաջ են տվել, որի շնորհիվ ամռան սեզոնին արեւը մայր կմտնի ժամը 19-ին, հաղորդում է Travel.ru պորտալը: