Ամերիկացի լրագրող Ջեֆ Քորվինը Թաիլանդի Մաեկլոնգ գետում 363 կգ քաշով մի տափակաձուկ։ Նշվում է, որ այն կարթով բռնած, քաղցրահամ ջրում ապրող աշխարհում ամենախոշոր ձուկն է։ Այն ունի 4.2 մետր երկարություն եւ 2.4 մետր լայնություն, գրում է The Daily Mirror-ը։

Լրագրողը նշել է, որ սովորաբար նման խոշոր չափեր են ունենում էգ տափակաձկները։ «Մենք մի քանի ժամ շարունակ պայքարում էինք ձկան հետ, մինչեւ որ տղաների օգնությամբ կարողացանք նրան ափ հանել»,- մեջբերում է Քորվինին Lenta-ն։

Ձկանը ջրից հանել են 7 հոգու օգնությամբ։