Մարտի 13-ին աշխարհի ամենածեր կատուն դարձավ 27 տարեկան։ Այս մասին գրում է Guinness World Records-ը։ Տիֆանի 2-րդը ծնվել է 1988թ. Սան Դիեգոյում։

Ամերիկուհի Շերոն Վուրխիզը 6 ամսական կատվին գնել էր 10 դոլարով։ Նրա տիրուհին կատվին համարում է իր ամենահաջող ներդրումը։

Եթե կատվի տարիքը վերածենք մարդկայինի, ապա այսօր կենդանին դառնում է 125 տարեկան։ Տիֆանի 2-րդը առաջվա պես լավ տեսողություն ու լսողություն ունի եւ ինքնուրույն  վերուվար է անում աստիճաններով, գրում է Gazeta-ն։

Աշխարհի ամենածեր կատուն Քրիմ Փաֆֆն էր, որը մահվան պահին 38 տարեկան էր։