Ավելի քան հարյուր տարվա մեջ առաջին անգամ Հալապագոսյան կղզիներում ապրող հսկա կրիաները սկսել են բազմանալ։ Սա հույս է տալիս, որ Դարվինին էվոլյուցիայի գաղափարը ներշնչած կենդանիների տեսակի բազմազանությունը չի վերանա երկրի երեսից
Պինսոնը կղզեխմբի ամենափոքր կղզին է, որի բնական միջավայրը տուժել էր առագաստանավերի միջոցով կղզում հաստատված սեւ առնետներից։ Դրանք ուտում էին կրիաների ձվերը կամ նրանց փոքր ձագերին, տեղեկացնում է «Ռոսբալտը»։
1960թ, բնապահմանները Պինսոն կղզուց հավաքեցին բոլոր ձվերը եւ դրանք տեղափոխեցին այլ կղզի։ 5 տարի անց, երբ կրիաներն արդեն բավականաչափ մեծ էին առնետների դեմ պայքարելու համար, նրանց վերադարձրեցին Պինսոն։
Հետագայում գիտնականները հայտնաբերեցին, որ կրիաները կարող են բազմանալ՝ չենթարկվելով առնետների հարձակումներին։





























