Մալազիական Փահանգ նահանգի համալսարանը հաստատել է կախարդության օգտագործման դեմ պայքարի ստանդարտ գործողությունը: Bernama-ի փոխանցմամբ, կանոնների մշակմամբ զբաղվում էր կախարդության օրենքների հեռանկարային հետազոտության հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահ Մահուուդդին Իսմայիլը նշել է, որ գործընթացի հաստատումը երկամյա հետազոտության արդյունք է, որը համալսարանը սկսել է դեռեւս 2013 թվականին: Դրան մասնակցել են մահմեդական կրոնական գործիչներ, աստվածաբաններ, դատավորներ եւ հոգեբաններ:

Ըստ Lenta-ի, երկրի կրթության նախարարությունն ուսումնասիրության համար շուրջ 51 հազար դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել:

Չնայած Մալազիայի պետական կրոնն իսլամն է, երկրում գաղտնի ծիսակարգեր են կատարվում: Տեղական ոստիկանությունը պարբերական վհուկության մեղադրանքով ձերբակալություններ է իրականացնում: