Գիտնականները պնդում են, որ մեքսիկական Տեոտիուական քաղաքը ամայացել է այն պատճառով, որ բավականաչափ գումարներ վաստակած ներգաղթյալները սկսել են մրցակցել տեղի վերնախավի հետ։

Տեոտիուականը հնագույն մեքսիկական քաղաք է, որը ծաղկում էր ապրում 1-6-րդ դարերում։ Գիտնականները հնագիտական պեղումներ են կատարել եւ գենետիկ անալիզի ենթարկել հայտնաբերած մնացորդները, որպեսզի պարզեն, թե ինչն է եղել քաղաքի հանկարծակի անկման պատճառը, գրում է  Gazeta-ն։

Հետազոտողները ենթադրում են, որ քաղաքի վերնախավն ակտիվորեն օգտվում էր ներգաղթած աշխատուժից։  Աշխատողներից ոմանք կարողացան հարստանալ եւ սկսեցին մրցակցել տեղական իշխանությունների  հետ։ Հասարակությունը գնալով բարդանում էր, եւ նրանում առաջացած հակասությունները, ըստ գիտնականների, հանգեցրեցին նրան, որ բնակիչները սկսեցին լքել Տեոտիուական քաղաքը։