Գիտնականները կազմել են այն կենդանատեսակների ցանկը, որոնք անհետացման եզրին են, եւ նշել, որ դրանց փրկության համար հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Ցուցակում տեղ են 841 կենդանատեսակներ: Գիտնականների խոսքով, դրանց փրկության համար հարկավոր է տարեկան 1.3 մլրդ դոլար ծախսել՝ այդ կենդանիների բնական միջավայրի պահպանման եւ կենդանաբանական այգիներում ու արգելոցներում դրանց հետեւելու համար:
Ամեն դեպքում, ըստ մասնագետների, 15 տեսակներ մահացու վտանգի առջեւ են եւ գոյատեւման հնարավորություն գրեթե չունեն:
Ըստ Gazeta-ի, այդ կենդանիներից են գորտերի 4 տեսակներ, լիկիական սալամանդրը, ալբատրոսների, սարյակների, ճնճղուկների տարբեր տեսակներ, առնետներ եւ մկներ:





























