Թուրինի դիզայներները բնակելի շենք կառուցելու համար շուրջ 200 կենդանի ծառ են օգտագործել: Դրանք հատուկ գործառույթ ունեն. ամռանը պաշտպանում են կիզիչ արեւից, իսկ ձմռանն այն ներս են թողնում:

«Տպավորություն է, որ ծառի մեջ ես ապրում»,- այսպես կարելի է նկարագրել Թուրինում գտնվող բացառիկ այս շինությունը: Մտահղացման հեղինակի՝ ճարտարապետ Լուչանո Պիյայի խոսքով, շենքը մանկության երազանքի տուն է հիշեցնում:

Ըստ Euromag-ի, շենքում 63 բնակարան կա: Շինության կառուցման համար 150 ծառ է օգտագործվել, իսկ մյուս 50-ն աճում են այգում: Ընդ որում, դրանք կատարյալ միկրոկլիմա են ստեղծում: Ծառերը մեկ ժամի ընթացքում շուրջ 200 հազար կիտր ածխաթթու գազ են կլանում: