Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը չի կարողանում թեյ պատրաստել: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետներին:
Ամեն օր Միացյալ Թագավորությունում 165 մլն գավաթ թեյ են ըմպում: Չնայած դրան, գիտնականների հավաստմամբ, հինգ բրիտանացուց չորսը չեն կարողանում լավ թրմել թեյի տերեւները: Ըստ մասնագետների, թեյը պետք է թրմվի առնվազն 5 րոպե, սակայն մեծամասամբ այդ գործընթացը 2 րոպե է տեւում:
Ըստ Gazeta-ի, քոլեջի պրոֆեսոր Մարկ Միոդաունիկի խոսքով, իրեն զայրացնում է այն փաստը, որ բրիտանացիներն իրենց թեյի գիտակ են համարում, չնայած նրանց մեծ մասն անգամ այն պատրաստել չգիտի:





























