Միչիգանի համալսարանի գիտնականների կարծիքով, մշակման բարձր մակարդակ անցած, ինչպես նաեւ ճարպ եւ ռաֆինացված ածխաջրեր (ալյուր եւ շաքար) պարունակող մթերքները, ինչպիսիք են շոկոլադը, պիցցան, կարտոֆիլ-ֆրին, կարող են կախվածություն առաջացնել:
Ըստ Kedem-ի, չնայած մշակված մթերքները, որպես կանոն, շատ համեղ են, դրանք կարող են փոխել սննդային վարքագիծն ու կախվածությունը: Իրենց հերթին, չմշակված մթերքները, օրինակ՝ դարչնագույն բրինձն ու սաղմոնը, մարդկանց մոտ սննդային վարքագծի փոփոխություն չեն առաջացնում:
Նման մթերք օգտագործող մարդիկ սովորաբար աչքի են ընկնում ավելորդ քաշով եւ մշակված մթերքի հանդեպ մեծ զգայնությամբ: Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի փոխել ճարպակալումից բուժման մոտեցումը:
Հետագայում մասնագետները նաեւ ցանկանում են պարզել, արդյո՞ք սննդային կախվածություն առաջացնող մթերքները կարող են ուղեղում փոփոխությունների պատճառ դառնալ, ինչպես այդ անում են թմրանյութերը:





























