Նորվեգական Svaice ընկերությունը հին սառցադաշտից բարձր կարգի սառույցներ կմատակարարի ռեստորաններին ու բարերին՝ կոկտեյլ պատրաստելու համար:

Ընկերությունն իր անվանումն ստացել է Նորվեգիայում մեծությամբ երկրորդը համարվող Սվարտիսեն սառցադաշտի պատվին: Այս անսովոր արտադրանքով արդեն հետաքրքրվել են պոտենցիալ գնորդներ Դուբայից:

Ընկերության ներկայացոիցիչների խոսքով՝ սառույցը 100 տոկոսով բնական է ու քանի որ սառցադաշտը մի քանի հազար տարեկան է, ապա սառույցը կարելի է համարել շքեղության ապրանք: «Այն նույնքան բնական, մաքուր ու օգտակար է, որքան հանքային ջուրը»,-ասերլ են ընկերությունում:

Այդուհանդերձ, այս նախաձեռնությունը հակառակորդներ ունի: Նորվեգիայում վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր քարտուղար Նինա Յենսենը կոչ է անում դադարեցնել սառցադաշտից սառույց մատակարարելու աշխատանքները, քանի որ առանց այն էլ կլիմայի փոփոխության հետեւանքով սառցադաշտը կարող է անհետանալ երկրի երեսից:

Սակայն Svaice ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ սառույցը, որն իրենք ուզում են վերցնել, ընդամենը մեկ բաժակ ջուր է օվկիանոսից: