Յեթիները կամ ձնե մարդիկ ոչ մի դեպքում չեն կարող մարդկանց անհայտ արջերի սերունդները լինել։ Նման եզրահանգման են եկել գիտնականները Հնդկաստանի եւ Բութանի լեռներում հայտնաբերված բրդի կրկնակի ուսումնասիրություններից հետո։

Տեսությունը, թե Յեթիները արջերի անհայտ տեսակ են, տարածում էր գտել անցյալ տարի այն բանից հետո, երբ ենթադրաբար ձնե մարդուն պատկանող բրդի ԴՆԹ-ում նմանություն էր հայտնաբերվել բեւեռային արջերի վերացած ենթատեսակի (Ursus maritimus)  մի ներկայացուցչի հետ, գրում է Informing-ը։

Հայտնված տեսությունը գտավ իր կողմնակիցներն եւ հակառակորդներին։ Ամեն բան իր տեղն ընկավ այն բանից հետո, երբ ԴՆԹ կրկնակի անալիզներն ապացուցեցին, որ հայտնաբերած բրդի մնացորդները պատկանում են գորշ արջերին, եւ բացարձակ ոչ մի հիմք չկա կասկածելու, թե ձնե մարդու գաղտնիքի բացահայտումը սպիտակ արջերի մեջ է։