ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է Երկրի օրը (Earth Day): Ընդ որում, միջազգային տոնացույցում Երկրի երկու օր կա. մարտի 20-ը եւ ապրիլի 22-ը:
1971 թվականին մարտի 20-ը ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես Երկրի օր է հայտարարվել այն պատճառով, որ այդ օրը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, երբ փոխվում է մոլորակի կենսաբանական ռիթմը:
Ըստ Calend-ի, այս տոնի հիմնադիրը համարում է ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ջոն Մորթոնը, որը 1840-ական թվականներին երկրի յուրաքանչյուր քաղաքական կողմից շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի ծրագրի շրջանակում ծառեր ու թփեր տնկելու արշավ է սկսել: Դառնալով Նեբրասկա Տարածքի քարտուղար՝ 1872 թվականին նա առաջարկել է օր հիմնադրել, որը նվիրված կլինի կանաչապատմանը: Այդպիսով, ի հայտ է եկել Ծառի օրը, որն արագորեն մեծ ճանաչում է ստացել:





























