ԱՄՆ Օսթին քաղաքի մի շարք հաստատությունների պատուհաններին «Միայն սպիտակների համար» բովանդակությամբ գրություններ են հայտնվել։ Այս մասին գրում է Statesman-ը։
«Նույն տարածքում միաժամանակ 5 սեւամորթից ավել չի կարող գտնվել»,- ասված է գրության մեջ, որը նշում է, որ ակցիան կազմակերպվել է քաղաքի իշխանությունների աջակցությամբ։
Քաղաքապետ Սթիվ Ադլերի խոսքով՝ կատարվածը վկայում է տգիտության սարսափելի եւ վիրավորական դրսեւորաման մասին։ Տեղական պաշտոնյաները նույնպես իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ, գրում է Gazeta-ն։





























