ԱՄՆ սանիտարական գերատեսչությունը գենետիկ մոդիֆիկացված կարտոֆիլը եւ խնձորը «նույնքան անվտանգ եւ սննդարար են, որքան սովարական կարտոֆիլն ու խնձորը»։ Խոսքը J. R. Simplot Co. ընկերության կողմից Բոյսե քաղաքում աճեցվող կարտոֆիլի 6 տեսակների, ինչպես նաեւ կանադական Okanagan Specialty Fruits Inc. ընկերության կողմից աճեցվող խնձորի երկու տեսակների մասին է։
Ֆասթֆուդի ինդուստրիայում սվիններով են ընդունել այս նորարարությունը։ Այսպես, McDonald's-ում հայտնել են, որ մտադիր չեն ԳՄՕ կարտոֆիլ օգտագործել։ «McDonald's-ն ԱՄՆ-ում չի գնում ԳՄՕ կարտոֆիլ եւ այդ հարցում իր քաղաքականությունը փոխելու ծրագրեր չունի»,-ասվում է ցանցի տարածած հայտարարությունում, մեջբերում է Associated Press-ը։





























