ԱՄՆ իշխանությունները կոլումբիացի թմրավաճառների նավ են կանգնեցրել եւ 180 մլն դոլարի ավելի քան 5 տոննա կոկաին առգրավել:

ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը նավը կանգնեցրել է Կենտրոնական Ամերիկայի ափերի մոտ, միջազգային ջրերում: Գերատեսչության աշխատակիցները 5.28 տոննա թմրանյութ են առգրավել, ինչպես նաեւ ձերբակալել անձնակազմի 14 անդամի՝ Կոլումբիայից եւ լատինաամերիկյան այլ երկրներից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:

Պանամայի դրոշի ներքո նավը ծով է դուրս եկել մարտի 21-ին, կոլումբիական Բուենավենտուրա քաղաքի նավահանգստից: