Ամերիկյան Քոլորոադո նահանգի Հադսոն քաղաքի մոտակայքում, մարտի 22-ին, ռելսերից դուրս է եկել ածուխով լցված 27 վագոն:

Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցների խոսքով՝ մի քանի վագոններ շրջվել են եւ ածուխը թափվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Վթարի պատճառն անհայտ է:

120 վագոնից կազմված գնացքը 17 հազար տոննա ածուխ էր տեղափոխում:

Այս հանգստյան օրերին սա արդեն բեռնատար գնացքի երկրորդ վթարն է ԱՄՆ-ում: Շաբաթ օրը Թեքսասում ռելսերից դուրս էր եկել քիմիկատներով լի 5 ցիստեռն, տեղի էր ունեցել թունավոր նյութի արտահոսք: