Արգենտինացի հնագետները ջունգլիների հեռավոր շրջանում ապաստարանի հատվածներ են հայտնաբերել, որը կառուցել են նացիստները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հնարավոր պարտությունից հետո այնտեղ թաքնվելու համար, գրում է The Guardian-ը:
Խոսքը 3 շինությունների մասերի մասին է, որոնք հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսային հատվածում։ Բուենոս Այրեսի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նաեւ 5 գերմանական մետաղադրամ, որոնք ձուլվել են 1938-1941թթ., ինչպես նաեւ ճենապակե ափսեի մասնիկ՝ «Պատրաստված է Գերմանիայում» գրառումով, հաղորդում է Gazeta-ն:
«Հավանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ շրջանում նացիստները բարձր ղեկավարների համար թաքստոցների կառուցման գաղտնի ծրագիր են մշակել՝ անապատներում, լեռներում, ժայռերում կամ ջունգլիներում»,- նշել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը։
Ապաստարանն այդպես էլ չի կիրառվել նացիստների կողմից ըստ նշանակության։




























