Լեհաստանում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Քրսիտիան Հերբան Թայվանում հեծանիվով ավելի քան 3 հազար աստիճան է հաղթահարել, որպեսզի հաղթահարի իր իսկ սահմանած համաշխարհային ռեկորդը:
Թայբեյի 101 հարկանի երկնաքերը բարձրանաալու համար նրան անհրաժեշտ է եղել 2 ժամ 13 րոպե, սակայն փաստացի նա երկնաքերը կարողացել է նվաճել երկու փորձից: Սկզբում նա բարձրացել է 60 հարկ, որից հետո վերելակով իջել է ցած, եւ երկրորդ փորձից բարձրացել մինչեւ 91-րդ հարկ:
Դա անհրաժեշտ էր, որովհետեւ 101 հարկանի երկնաքերում ռեկորդի համար անհրաժեշտ թվով աստիճաններ չկան:
Նշվում է, որ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները դեմ չեն եղել նման մոտեցմանը, հաղորդում է Korrespondent-ը:
Հավելենք, որ նախորդ տարի Քրիստիան Հերբային հաջողվել էր Մելբուռնում բարձարանալ 2919 աստիճան:





























